Նախադեպը չունեցող 115 մետր երկարությամբ մեգազբոսանավ, որով նավարկելը իրական շքեղություն է

Նախադեպը չունեցող 115 մետր երկարությամբ մեգազբոսանավ, որով նավարկելը իրական շքեղություն է

Այս տարի Դուբայում կայացած նավերի միջազգային ցուցադրության ժամանակ մասնավոր զբոսանավեր արտադրող «Oceanco» ընկերությունը ներկայացրեց իր` նմանօրինակը չունեցող Թուհուրա զբոսանավը:

115 մետր երկարություն ունեցող մեգազբոսանավը արտադրվել է «Լոբանով» դիզայն ստուդիայի, բրիտանական Նիգել Ջի ընկերության և ինտերիերի դիզայներ Աչիլ Սալվանիի համագործակցության արդյունքում:

Զբոսանավի էլեգանտ դիզայնը ոգեշնչված է փոքրիկ նավակներից, լաստերից ու հնագույն ժամանակների այլ նավերից: Իսկ անվանումը` Թուհուրա, մաորի լեզվից է և նշանակում է զննել, բացահայտել, հայտնաբերել, մանրամասն ուսումնասիրել, խորանալ:

«Լոբանով» դիզայն ստուդիայի հիմնադիր Իգոր Լոբանովը մամուլին տված իր հարցազրույցում այսպես է բացատրում.- «մեր Թուհուրան շատ պարզ գաղափար է: Նպատակը նրան հնարավորինս բնական տեսք հաղորդելն էր` վաղ շրջանի լաստագործության նմանողությամբ, ապա նրա մասշտաբների մեծացումը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով` այն բազմաֆունկցիոնալ զբոսանավ դարձնելու համար»:

Լրացուցիչ տեղեկություններ: Oceanco , Instagram

Close Menu