Մաշկի խնդիրներով բյութի-բլոգերը ցույց է տվել իր դեմքը` առանց դիմահարդարման

18-ամյա նկարչուհի Հեյլի Ուայթը տիկնիկային տեսքով և բյուրեղյա կապույտ աչքերով աղջիկ է: Ինստագրամի իր էջին հետևում է ավելի քան 135 հազար մարդ: Աղջկան նման ճանաչում բերել է նրա քաջությունը: Հեյլին չի թաքցնում, որ տառապում է պզուկներից:

Ուայթի խոսքերով, մաշկային խնդիրները իր մոտ սկսվել են դեռահաս շրջանում, երբ նա 11-12 տարեկան էր: «Դպրոցում ինձ դրա համար ծաղրում էին», - հիշում է Հեյլին: վատ բաներ էին ասում և ծիծաղում էին ինձ վրա: Կային նաև նրանք, ովքեր համարում էին, որ նման մաշկով ապրելը անհնար է»:

Ուայթը քողարկումեր իր դեմքի թերությունները կոսմետիկայի օգնությամբ, և նրա բաժանորդները նույնիսկ չեին կասկածում որ նա պզուկներ ունի, այնքան ժամանակ, քանի դեռ Հեյլին ինքը չի ասել այդ մասին իր բլոգում, նկարներ դնելով առանց դիմահարդարման:

«Ես պարզապես հոգնել եմ այն թաքցնելուց», - խոստովանում է Ուայթը: Բացի այդ ես որոշեցի, որ ինձ նման նույն մաշկի խնդիրն ունեցող բաժանորդներին, հաճելի կլինի իմանալ, որ նրանք միայնակ չեն»:

Hailey Wait: Instagram , Wikipedia