18-ամյա Դիմիտրա Միլանը զարմացրել է աշխարհին իր նկարներով

Երիտասարդ նկարչուհի Դիմիտրա Միլան (Dimitra Milan) նկարել սկսել է 5 տարի առաջ, և այս պահին նա արվեստի աշխարհում ճանաչված պրոֆեսիոնալ նկարիչ է իր յուրահատուկ ոճով: Դիմիտրաի ստեղծագործությունները տեխնիկայի, ոճերի, աբստրակցիայի և ռեալիզմի խառնուրդներ են: Աղջիկը ինքնուրույն է զբաղվում ստեղծագործական առաջխաղացմամբ և իր նկարների վաճառքով, որի արժեքը սկսվում է 10 000 դոլարից:

18-ամյա Դիմիտրան սովորել է Արիզոնա նահանգի (ԱՄՆ) գեղարվեստի ինստիտուտում, որը բացել էն նրա նկարիչ ծնողները:

«Իմ ծնողները նոր ուղիներ են բացել իմ համար, որը ես կարողեմ կիսվել իմ աշխատանքներով, ինձ հաջողվեց օգտվել իրենց փորձից», - ասում է Դիմիտրան: Նա կարծում է, որ ցանկացած արվեստագետ, ով ցանկանում է ամբողջովին նվիրվել արվեստին, կարող է դրանով գումար վաստակել:

Դիմիտրաի նկարների արժեքը սկսվում է 10 000 դոլարից, և նա դրանք հիմնականում վաճառում է անմիջապես կոլեկցիոներներին: Աղջիկը նաև հայտնի է սոցիալական ցանցերում, Instagram-ում նրա ստեղծագործություններին հետևում է ավելի քան 87 հազար բաժանորդ:

«Մոտ ապագայում ես ուզում եմ ուղիղ եթերներ հեռարձակել իմ ստուդիաից` կոլեկցիոներներին հնարավորություն տալով տեսնել, թե նչպես են ստեղծվում իրենց ստեղծագործությունները», - ասում է Դիմիտրան:

Նա ցանկանում է բացել իր սեփական բիզնեսը և վաճառել իր ստեղծագործությունները ամբողջ աշխարհով, ինչպես նաև գիրք է գրում իր ուղու մասին, և թե ինչից է նա ոգեշնչվում: Հաջորդ տարի նա նաև նախատեսում է դասավանդել արվեստի ինստիտուտում:

Dimitra Milan: Website , Instagram