Ինչպե՞ս սրտի կաթվածը փոխեց նկարչուհի Ալեքս Գարանտի կյանքը

«Կրկնակի աչքերի թագուհի» անվամբ աշխարհում հայտնի Ալեքս Գարանտը պատկերային արվեստներ է ուսումնասիրել Քվեբեկից ոչ հեռու` Նոտր դամ դե Ֆոյի քոլեջում: 2001թ-ին ուսումն ավարտելուց հետո նա վերջնականապես հաստատվել է Տորոնտոյում, Կանադա: 2012թ-ին Գարանտը սրտամկանի կաթված է ստանում, ինչը ստիպում է նրան բոլորովին այլ կերպ նայել աշխարհին, ու նա որոշում է կյանքի կոչել արվեստի հանդեպ իր կիրքը:

Գարանտը ժամանակակից տարածական արվեստի պիոներներից է. նրա յուղանկարները բարձրորակ գրաֆիկա են` միաձուլված ավանդական դիմանկարի տեխնիկային: Նա ինքն իրեն համարում է անալոգային Գլիտչ արտի առաջնորդ (Glitch Art, բառացի թարգմանությամբ` սխալների արվեստ, որում որպես արտահայտչամիջոց օգտագործում են թվային և անալոգային տարբեր թերացումներ)` որպես իր նկարչական արվեստի հիմնական բաղադրիչներ օգտագործելով տարբեր մոդելներ, էլեմենտների կրկնօրինակներ, համաչափություններ: Ալեքս Գարանտի նկարները երկխոսության պատառիկներ են, որ նպատակ ունեն ներգրավել իրենց հետևորդներին նկարի հետաքննության գործընթացին:

Ինչպե՞ս է Գարանտը խուսափում իր աշխատանքների շփոթեցնող ազդեցությունից Նկարչուհին այսպես է բացատրում. «Երբ ես աշխատում եմ, սկսում եմ նկարի մեկ անկյունից, մեկ աչքից, ապա դանդաղ ամբողջացնում եմ այն: Այսինքն նկարելիս ես միայն այդ հատվածն եմ տեսնում: Եվ նկարն ավարտելուց հետո միայն կարող եմ մի քայլ հետ գնալ ու տեսնել, տեսնել, որ արդյունքը հաջողված է»:

Նկարչուհի Ալեքս Գարանտը սրտի կաթվածից հետո վերականգնվելու մասին, և ինչպես է դա ազդել նկարչուհի դառնալու իր որոշման վրա:

Alex Garant: Website , Instagram , Facebook