Անհնար է աչք կտրել այս շնից. նա մարդկային դեմք ունի

Մենք հաճախ ենք շներին այնպես վերաբերվում, ասես նրանք մարդիկ լինեն: Օրինակ, նրանց մարդու անուն ենք տալիս, կիսվում ենք նրանց հետ մեր ընթրիքով: Իսկ ի՞նչ կասեք, եթե կա մի շուն, որն իսկապես մարդու տեսք ունի: Սա կարող է մի քիչ արտառոց թվալ: Խոսքը շիփու ցեղատեսակի մեկամյա շան` Յոգիի մասին է, որի լուսանկարը վերջերս հայտնվել էր Ռեդիթի (Reddit) էջում` ցնցելով ողջ համացանցը: Լուսանկարում Յոգին իր մարդկային աչքերով ու հոնքերով ակնդետ նայում է ուղիղ տեսախցիկին: Նրա մարդկային դեմքն ավելի է ընդգծվում քրոջ` ութամյա շիցու տեսակի Դառլայի համեմատությամբ, որի կողքին նստած է Յոգին լուսանկարում, քանի որ Դառլան ամենասովորական շան արտաքին ունի:

Յոգին հասավ իր վիրուսային համբավին, երբ նրա տերը` Չանթալ Դեժարդինը, հրապարակեց Յոգիի ու Դառլայի հայտնի լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում: Մինչ այդ նա չէր էլ նկատել, որ իր շունը հասուն տղամարդու աչքեր ունի: Դեժարդինի ընկերները, հասկանալի է, նույնիսկ մի քիչ վախեցած էին Յոգիի անբնական տեսքից: Ինքը` Դեժարդինն անգամ մոռացել էր լուսանկարի մասին մինչ այն պահը, երբ իմացավ, որ իր ընկերներից մեկի ընկերուհու եղբայրն այն հրապարակել է Ռեդիթում: Այդ օրվանից Յոգին իր արտաքինի շնորհիվ մեծ հայտնիություն ձեռք բերեց համացանցում:

Ռեդիթի օգտատերերը ապշած էին Յոգիի տեսքից, նրանց վերաբերմունքը անհանգստությունից աստիճանաբար վերածվեց հիացմունքի: Նրանցից մեկը գրել էր,- «այս շունը երբևէ տեսածս բոլոր շներից ամենամարդկային աչքերն ունի»: Մեկ ուրիշին թվացել էր, թե նրա դեմքը փոխված է հեռախոսի հավելվածի միջոցով: Իսկ մեկ այլ օգտատեր տվել էր Յոգիի ամենատիպիկ նկարագրությունն` ասելով.- «նա ասես Նիկոլաս Քեյջը լինի` Էվոկի հագուստով»:

Չհաշված իր անհերքելի մարդկային արտաքինը, մանավանդ աչքերը, որոնցում այնքան հոգի կա, մնացած առումներով Յոգին ամենասովորական շուն է, որը շատ է սիրում գրկախառնվել ու խաղալ: Նա չի էլ կասկածում, թե ինչ անսովոր տեսքով մռութ ունի:

Ահա և Յոգին` մեկամյա շիփու տեսակի շունը, ով վերջերս հայտնի դարձավ համացանցում հենց այս լուսանկարով: